http://sahajayoga.am/   http://sahajayoga.am/sahaja-yoga-armenia.htm   http://sahajayoga.am/ShriMataji.htm   http://sahajayoga.am/sahaja-yoga-selfrealization.htm      http://sahajayoga.am/audio/sahaja-yoga-music.htm   http://sahajayoga.am/Links.html   http://sahajayoga.am/sahaja-yoga-Books.html   http://russia-sahajayoga.ru/   

Ի՞նչ է մեդիտացիան

 

Մեդիտացիա բառը սանսկրիտում հնչում է ինչպես դհյանա, որը երբեմն թարգմանում են` կենտրոնացում: Չինաստանում այս բառը ձևափոխվել և փոխարինվել է չան բառով, իսկ Ճապոնիայում` ձեն: Մեդիտացիան Սահաջա Յոգայում մտքերի բացակայությունն է` լիարժեք գիտակցությամբ: Մեդիտացիան մաքուր գիտակցության վիճակ է, որի մեջ մենք մտնում ենք ինքնաբերաբար, երբ Կունդալինին անցնում է Սահասրարա չակրայի միջով: Դա է նշանակում միություն (Յոգա): Հենց այս վիճակը պետք է պահպանել: Մտքերի առկայության դեպքում անհնար է գտնվել մեդիտացիայի մեջ:

 

Մեդիտացիան ոչ ինքնաներշնչանք է, ոչ հիպնոս, ոչ տրանս, ոչ էլ մտավոր, երևակայական պատկերումներ: Մեդիտացիայի ժամանակ չեն կարող լսվել թվացյալ ձայներ, չեն կարող երևալ տեսիլքներ և այլ իրականությունից հեռու երևույթներ: Շատերի մոտ են այսպիսի հարցեր առաջանում հետևաբար նշում ենք, որպեսզի ընթերցողի համար հնարավորինս պարզ լինի թե ինչ է մեդիտացիան: Ամեն դեպքում, ոչ մի գրառում չի կարող բացատրել, այս ամենը լիարժեք կերպով հասկանալու համար, միայն ձեր փորձով կարող եք հասկանալ, թե ինչ է մեդիտացիան:


Ի՞նչպես անել մեդիտացիա

 

Ընտրեք ձեզ համար ժամանակ, առավոտյան և երեկոյան 5-10 րոպե մեդիտացիա անելու համար: Նստեք ինչպես կցանկանաք, ցանկալի է նստել լոտոսի դիրքով, որը էներգետիկ դաշտի համար ամենահարմար դիրքն է, փակեք աչքերը: Բարձրացրեք Կունդալինին և արեք նալ` ձախ ձեռքը ողնաշարի ստորին հատվածից կամաց բարձրացրեք գլխից վեր, միաժամանակ աջ ձեռքով պտույտ անելով ձախ ձեռքի շուրջը, ձեռքին թել փաթաթելու նման, և գլխի վերևում 7 պտույտ արեք, հետո ձախ ձեռքը դրեք ձախ ծնկին, ափը բաց ուղղված դեպի վեր, աջ ձեռքով ձախ կողմից բարձրացնում ու աջ կողմից իջեցնում, նույն կերպ հետ եք տանում` 7 անգամ: Հետո ձեռքերը դրեք ծնկների վրա` ափերը բաց ուղղված դեպի վեր, ուշադրությունը ուղղում եք գլխի վերևի հատվածի վրա, որտեղ գտնվում է Սահասրարա չակռան: Հետևեք ձեր զգացողություններին, եթե գալիս են մտքեր, թողեք մտքերը գան և գնան, զգացեք երկու մտքերի արանքում ընկած լռությունը: Մի սպասեք, թե ինչ-որ ժամանակ անց կհասնեք ինչ-որ նոր գիտակցության վիճակի, դա տանում է ապագա, իսկ մեդիտացիայում գտնվելու համար պետք է լինել ներկայում: Եթե մեդիտացիայի ժամանակ զգացվում է զով թեթև քամի ձեռքերի մեջ կամ գլխի վերևում, դա նշանակում է, որ լիցքավորվում եք դրական էներգիայով:

Շրի Մատաջին ասում է. << Դուք նման եք արևի, ում գեղեցկությունը փակում են մութ ամպերը>>: Այստեղ արևը մեր պարզ գիտակցությունն է, իսկ ամպերը` մեր էներգետիկ դաշտում եղած բացասական էներգիաները: Ամենամեծ խոչընդոտը դա էգոն է, որի մասին երկու բառով անհնար է խոսել: Մարդը լույս աշխարհ է գալիս իր մաքուր Եսով (հոգով), բայց կյանքի հարվածներից և պատրանքներից մարդու մոտ սկսում է զարգանալ նոր ես (էգո): Էգոն սնվում է մտքերով, անվերջ մեծանալու միտում ունեցող ցանկություններով, մարդկանց իշխելով, ապագայով, փառքով, իրեն վեր դասելով, ցուցամոլությամբ, մյուսների առջև դերասանություն անելով, ֆանատիզմով և այլն, սրանք բոլորը էգոյի արտահայտումներն են: Երբ դառնում եք դիտորդ և տեսնում էգոն կամ սուպերէգոն ձեր մեջ, դա նշանակում է, որ դուք կամաց-կամաց սկսում եք ազատվել նրանցից: Մարդու ներսում կան երեք էներգետիկ ուղիներ, որոնք համապատասխանում են երեք ժամանակների` անցյալ (սուպերէգո), ներկա և ապագա (էգո): Ներկա ուղին բացվում է ինքնաիրականացումից հետո, Կունդալինին բարձրանում է այդ ուղով և հաստատում յոգան, ահա թե ինչու է հարկավոր լինել ներկայում: Ուշադրությունը պահելով գլխի վերևի մասում` մենք հաստատում ենք կապ մեր հոգու և տիեզերքի միջև: Առաջներում այս պրոցեսը եզակի մարդկանց է հասանելի եղել, իսկ հիմա Սահաջա Յոգայի շնորհիվ հասանելի է բոլորին:



Կունդալինիի բարձրացում, նալ (բանդան), մեդիտացիա, մոմով մաքրում:


Sahaja Yoga In Armenia Official Youtube Channel

Share