http://sahajayoga.am/      http://sahajayoga.am/ShriMataji.htm   http://sahajayoga.am/sahaja-yoga-selfrealization.htm   http://sahajayoga.am/sahaja-yoga-Meditation.htm   http://sahajayoga.am/audio/sahaja-yoga-music.htm   http://sahajayoga.am/Links.html   http://sahajayoga.am/sahaja-yoga-Books.html   http://russia-sahajayoga.ru/   

Սահաջա Յոգա

Սահաջա Յոգա սանսկրիտից բառացի թարգմանաբար նշանակում է, սահաջա` ի ծնե, իսկ յոգա` միություն: Այսինքն, բոլորը ի ծնե ունեն հնարավորություն միանալու այն էներգիային, որը կառավարում է ամբողջ տիեզերքը։ Ողնաշարի ստորին հատվածում, եռանկյունի սրբոսկորի մեջ գտնվում է էներգիա` Կունդալինի, որը քնած վիճակում է, և երբ գալիս է ինքնա իրականացման ժամանակը, Կունդալինին արթնանալով անցնում է մարդու էներգետիկ դաշտի 5 կենտրոններով (չակրաներով)` միավորելով և մաքրելով մարդու էներգետիկ կենտրոնները, հասնում է 7-րդ էներգետիկ կենտրոնին, որտեղ միանում է ամենուր ներթափանցող տիեզերքի էներգիային. սա է նշանակում Յոգա, միացում։ Այս էներգիան տարբեր մշակույթներում տարբեր ձև է մեկնաբանվում և անվանվում, ավելի շատ հայտնի է ինչպես Կունդալինի (պարույր)։ Ինքնաիրականացումից հետո մարդն իր կենտրոնական նյարդային համակարգի միջոցով կարողանում է հասկանալ բնության օրենքները: Խախտելով այդ օրենքները մարդն աղտոտում է իր եներգետիկ կենտրոնները(չակարաները): Մարդու ներաշխարհը, ֆիզիկական մարմինը հիմնված են էներգետիկ դաշտի վրա։ Եթե այդ էներգետիկ դաշտը բալանսի մեջ է, ապա ոչ մի հիվանդություն, ոչ մի խնդիր չի կարող անհանգստացնել։

   <<Ամեն օր մենք տեսնում ենք, թե ինչպես է ծլում սերմը, ծաղկում ծաղիկը, հասունանում պտուղը, բայց մենք չենք մտածում այն մասին, թե ինչպես է դա տեղի ունենում։ Գոյություն ունի ուժ, որը կատարում է այդ բոլոր աշխատանքները` դա ամենուր ներթափանցող Աստծո սերն է: Եկել է ժամանակը զգալու այդ ուժը այն մեխանիզմի օգնությամբ, որը տեղադրված է մեր մեջ։ Այդ մեխանիզմը լիարժեք չէ, եթե դա միացված չէ հիմքին (այսինքն` մինչ ձեր ինքնաիրականացումը, դուք չունեք միություն ամենուր ներթափանցող տիեզերքի էներգիայի հետ)։ Մենք չգիտենք մեր ներսում գտնվող մեխանիզմի հնարավորությունները, նրա գեղեցկությունը, բայց հենց որ միությունը (Յոգան) տեղի ունենա, դուք կզարմանաք դրական արդյունքներից: Մենք պետք է հասկանանք, որ այդ միությունը մտավոր չէ, դրան հասնել մեր բանականությամբ անհնար է։ Մարդկային հասկացողությունը կարող է զարգանալ և հասնել բարձր մակարդակի Սահաջա Յոգայի միջոցով>>:
Շրի Մատաջի Նիրմալա Դեվի

   1970 թվականին Շրի Մատաջին բացահայտել է մարդու ներքին էներգիան` Կունդալինին արթնացնելու յուրահատուկ մեթոդ, որին տվել է ինքնաիրականացում անվանումը։ Մեթոդի յուրահատկությունն այն է, որ ինքնաիրականացում կարելի է ստանալ մինչ էներգետիկ կենտրոնների մաքրումը այլ ոչ թե հետո, ինչպես նախկինում է եղել։ Բոլոր Սուրբ գրքերում կան պատվիրաններ, որոնք համապատասխանում են մարդու էներգետիկ կենտրոնների գլխավոր հատկություններին։ Այս մեթոդով դուք կարող եք ստանալ այն ուժը, որի միջոցով կկարողանաք ստուգել, թե ինչ վիճակում է գտնվում ձեր էներգետիկ համակարգը։ Դուք ձեր ձեռքերի վրա կզգաք, թե ձեր մարմնի որ կենտրոնն է (չակրան) աղտոտված, և ինչ է հարկավոր անել տվյալ կենտրոնը մաքրելու համար։ Ինքներդ կկարողանաք տեսնել ձեր խնդիրները, կհասկանաք ճշմարիտ արժեքների իմաստը այնպես, ինչպես որ կա, այլ ոչ թե աղավաղված ձեր էգոի կամ սուպերէգոի կողմից։ Ճշմարտությունը հարաբերական չէ, ինչպես մեր օրերում մարդկանց մեծամասնությունն է պնդում: Ճշմարտությունը գտնվում է բոլոր կենդանի արարածների մեջ էներգետիկ դաշտի տեսքով, որի խախտման հետևանքով առաջանում են հիվանդություններ և տարբեր խնդիրներ։ Հետևաբար` զգալով ձեր էներգետիկ դաշտը ձեռքերի վրա, դուք զգում և հասկանում եք ճշմարտությունը սեփական նյարդային համակարգի օգնությամբ։ Էներգետիկ կենտրոնները գտնտվում են ողնուղեղում և գլխուղեղում, որոնք ֆիզիկական հարթության վրա նյարդային հյուսվածքներ են։ Մարմնի ձախ կողմում գտնվող նյարդային հյուսվածքները ազդում են մարդու զգացմունքային ապրումների վրա։ Կունդալինիի աշխատանքի շնորհիվ էներգետիկ կենտրոնները (չակրա), որոնք պատասխանատու են օրգանների աշխատանքի համար, մաքրվում և կարգավորում են։


Sahaja Yoga In Armenia Official Youtube Channel

Share